Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի Գերագույն դատարանը մերժել է Ջիոեւայի բողոքը


Հարավային Օսիայի Գերագույն դատարանը այսօր հաստատել է ավելի վաղ կայացրած իր որոշումը, որով նոյեմբերի 27-ին այնտեղ անցկացված նախագահական ընտրությունները անվավեր էին ճանաչվել:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվավեր ճանաչելու դեմ Գերագույն դատարան բողոք էր ներկայացրել նախագահության ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւան, ով հայտարարում է, որ ինքն է հաղթել ընտրությունների երկրորդ փուլում:

Ջիոեւայի կողմնակիցները Ցխինվալիում զանգվածային բողոքի ակցիներ են անցկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG