Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը կհանդիպի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ առեւտրի հանձնակատար Կարել դե Գուխտի հետ, Եվրոպական հանձնաժողովի զարգացման եւ համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա վաղը` դեկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG