Մատչելիության հղումներ

Եգիպտոսում մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը


Այսօր Եգիպտոսում մեկնարկում է ընտրությունների երկրորդ փուլը: Ժողովրդական հուզումների արդյունքում այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքին իշխանությունից հեռացնելուց հետո սրանք առաջին ժողովրդավարական ընտրություններն են:

Եգիպտոսի ընտրական համակարգը բավականին բարդ է: Այսօր մեկնարկող ընտրությունները, կտեւեն 2 օր: Դրանց արդյունքում մեծամասնական ընտրակարգով կընտրվեն 52 պատգամավորներ` խորհրդարանի 498 տեղերից բաղկացած ստորին պալատում մանդատներ զբաղեցնելու համար: Մինչեւ հունվար ընտրությունների եւս երկու փուլ կանցկացվի, որոնց արդյունքում կձեւավորվի խորհրդարանի ստորին պալատը:

Վերին պալատի ընտրությունները կավարտվեն հաջորդ տարվա մարտին, ինչից հետո օրենսդիրները պետք է նախապատրաստեն երկրի նոր Սահմանադրության տարբերակը։

Անցած շաբաթ Եգիպտոսում տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքել էր «Մահմեդական եղբայրություն» խմբավորման քաղաքական թեւը` «Ազատություն եւ արդարություն» կուսակցությունը: Երկրորդ տեղում էր «Սալաֆի» անվամբ ծայրահեղ պահպանողական իսլամական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG