Իշխող Հանրապետական կուսակցությունը այսօր երեկոյան գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր կգումարի: Նիստերին կմասնակցի նաեւ կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետականի գործադիր մարմինը պատրաստվում է քննարկել Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցը:
ԱԺ-ի նոր նախագահը կընտրվի գալիք երկուշաբթի օրը մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում կընտրվի: Կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն` խորհրդարանի նախագահի, նաեւ փոխնախագահներից մեկի պաշտոնում կոալիցիոն երեք կուսակցություններից առաջադրում է կատարում իշխող Հանրապետականը:
Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենց թեկնածուն ընտրության դեպքում կլինի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, ով այժմ ԱԺ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Աստղիկ Բեդեւյան