Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Իրանին կոչ է անում հետաքննել բրիտանական դեսպանատան գրոհը


Ռուսաստանը Իրանին կոչ է անում հետաքննություն անցկացնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածք ցուցարարների ներխուժման կապակցությամբ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Մենք դատապարտել ենք ցուցարարների ապօրինի ներխուժումը։ Այդ վրդովեցուցիչ գործողությունները չեն կարող արդարացվել», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Լուկաշեւիչը։

«Անկասկած, իրանական իշխանությունները պետք է հետաքննեն այդ միջադեպը եւ հետայսու թույլ չտան դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքի եւ գույքի անձեռնմխելիությունը երաշխավորող միջազգային իրավունքի ճանաչված նորմերի խախտումներ», - ընդգծել է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG