Մատչելիության հղումներ

Քլինթոնը բանակցություններ կվարի Մյանմարում


Այսօր Մյանմարում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բանակցություններ է վարելու այդ երկրի ղեկավարության հետ:

Անցած շուրջ 50 տարիների ընթացքում Քլինթոնը առաջին նման կարգի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով այցելում է Մյանմար:

Մի քանի տասնամյակ է, ինչ Մյանմարը կառավարում է զինվորական վարչակազմը, որը 1990 թվականին չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` հաղթանակ էր տարել ընդդիմությունը:

Մյանմարում Հիլարի Քլինթոնը հանդիպելու է նաեւ տեղի ընդդիմության առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG