Մատչելիության հղումներ

Մինսկի մետրոյում ահաբեկչության մեջ մեղադրվողները գնդակահարության են դատապարտվել


Բելառուսի Գերագույն դատարանը այսօր Մինսկի մետրոյում ահաբեկչության մեջ մեղադրվող Դմիտրի Կոնովալովին եւ Վլադիսլավ Կովալեւին դատապարտել է գնդակահարության: Կոնովալովը մեղավոր է ճանաչվել ապրիլի 11-ին` Անկախության օրը, Մինսկի մետրոյում պայթյուններ իրականացնելու մեջ: Իսկ Կովալեվին դատարանը մեղադրել է Կոնովալովին օգնելու մեջ:

Մինսկում մետրոյի պայթյունի հետեւանքով 15 հոգի զոհվել էր, ավելի քան 200-ը տուժել էին:

Բելառուսի իրավապաշտպանները ամբաստանյալների մեղավորությունն ապացուցված չեն համարում եւ պահանջում են լրացուցիչ քննություն անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG