Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների հանդիպումներին


Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեկտեմբերի 3-ին Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ավանդական հավաքին:

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Բոնն` մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 6-7-ը նախարար Նալբանդյանը Վիլնյուսում կմասնակցի ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG