Մատչելիության հղումներ

Նախազգուշական կրակոցներ Ցխինվալում


Հարավային Օսիայում հետընտրական լարվածությունը շարունակում է աճել։

Այսօր առավոտյան նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Ալլա Ջիոեւան իրեն երկրի ղեկավար է հռչակել: Այդ մասին նա հայտարարել է` մատնանշելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները, որոնց համաձայն` նոյեմբերի 27-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ջիոեւան առավելության է հասել իշխանամետ թեկնածուի` Անատոլի Բիբիլովի նկատմամբ:

Հարավային Օսիայի գերագույն դատարանը, սակայն, չեղյալ է հայտարարել ընտրությունների արդյունքները:

Այսօր Ցխինվալում Ջիոեւան հանրահավաք է հրավիրել կառավարության շենքի դիմաց։ Իրավապահները նախազգուշական կրակոցներ են արձակել, որպեսզի թույլ չտան Ալլա Ջիոեւայի կողմնակիցներին մուտք գործել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը գտնվում է կառավարության շենքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG