Մատչելիության հղումներ

Դիտարկումը` առանց միջադեպերի. միջնորդները հատել են շփման գիծը


Այսօր հայ - ադրբեջանական սահմանագոտու Իջեւան - Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Դիտարկման ընթացքում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատել են հայ - ադրբեջանական սահմանագիծը:

Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած ճեպազրույցի ընթացքում քննարկվել են հայ - ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտումներին եւ ադրբեջանական դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG