Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ժամանեց Վրաստան


Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Վրաստանի նախագահի նստավայրում, Թբիլիսի, 29-ը նոյեմբերի, 2011թ.
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Վրաստանի նախագահի նստավայրում, Թբիլիսի, 29-ը նոյեմբերի, 2011թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մի քանի ժամ առաջ ժամանեց Թբիլիսի։

Վրաստանի մայրաքաղաք ժամանած հայկական պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորում էին արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն եւ վրացական խորհրդարանի փոխխոսնակ Միխեիլ Մաչավարիանին:

«Նման այցերը պարբերական բնույթ են կրում, Հայաստանի նախագահի այս մի այցը եւս կնպաստի երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը: Երկու նախագահները այսօր մի շարք հարցեր են քննարկելու` այդ թվում էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող: Բացի այդ, նախագահների քննարկման թեմաներից կլինի մեր տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը», - նշել է Վաշաձեն վրացական հեռուստատեսության առաջին ալիքին տված հարցազրույցում:

Այս հեռուստաընկերությունը, ի դեպ, Սերժ Սարգսյանի ժամանումը Վրաստան ցուցադրում էր ուղիղ եթերում:

Օդանավակայանից Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունն ուղեւորվեց Միխեիլ Սահակաշվիլիի նստավայր, որտեղ քիչ առաջ ավարտվել է երկու նախագահների մամուլի ասուլիսը:

Այսօր Սերժ Սարգսյանը կայցելի Վրաստանի միասնության համար նահատակվածների հուշահամալիր:

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլիա երկրորդի հետ իսկ վաղն արդեն կհանդիպի վիրահայության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ կմասնակցի հայ - վրացական գործարար համաժողովի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG