Մատչելիության հղումներ

Նալբանդյանը եւ Լեֆորը քննարկել են ղարաբաղյան գործընթացը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստան - ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության եւ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցերը: «Այս առումով նախարար Նալբանդյանը Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասայական խտրականության քարոզչության վրա», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG