Իրանի խորհրդարանն ընդունել է Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական կապերը սահմանափակելու օրինագիծ, որը նախատեսում է նաեւ բրիտանական դեսպանի արտաքսում։
Իրանն այդ քայլին է դիմել ի պատասխան Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի որոշման։
ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցի հրապարակումից հետո այդ երկրները հայտարարել են, որ Իրանը փորձում է ատոմային ռումբ ստեղծել։
Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում։
Իրանի խորհրդարանի այսօրվա օրինագիծն օրենքի ուժ կստանա Պահապանների խորհրդի կողմից վավերացումից հետո։
Ուղիղ հեռարձակում