Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Լոնսդեյլին հայ - բրիտանական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար եւ հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար եւ բարձր գնահատել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները: