Մատչելիության հղումներ

Իսպանիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում


Կիրակի օրը Իսպանիայում սկսվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Հիմնական մրցակիցները իշխող սոցիալիստներն են եւ ընդդիմադիր Ժողովրդական լիբերալ կուսակցությունը:

Նախընտրական պայքարի հիմնական թեման տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիներն ու առաջարկվող մեթոդներն էին:

Եվրամիությունում գործազրկության ամենաբարձր մակարդակը Իսպանիայում է: Սրընթաց աճում է նաեւ երկրի արտաքին պարտքը:

Սոցիալիստները առաջարկում են ավելացնել մեծահարուստների հարկերը: Ժողովրդական կուսակցությունը ընդհակառակը՝ առաջարկում է նվազեցնել հարկերը եւ ազատականացնել աշխատանքային օրենսդրությունը:

Ըստ նախնական հարցումների՝ ավելի մեծ է Ժողովրդական լիբերալ կուսակցության հաղթանակը, որը կարող է խորհրդարանում մեծամասնություն կազմել եւ կառավարություն ձեւավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG