Մոսկվայում ոստիկանությունը բերման է ենթարկել «Մոսկվայի պետական համալսարանը «Եդինայա Ռոսիայի» ագիտացիայի դեմ» բողոքի ակցիայի 10 մասնակից ուսանողների:
Ռուսական ուսանողական միությունից «Ինտերֆաքս»-ին փոխանցել են, որ ակցիայի մոտ 70 մասնակիցներ հավաքվել էին, որպեսզի իրենց բողոքը արտահայտեն համալսարանի անունը քաղաքական նպատակներով օգտագործելու դեմ:
Իշխանությունները ուսանողներին արգելել էին պիկետ անցկացնել, եւ վերջիններս որոշել էին առանց պաստառների մասսայական հավաք կազմակերպել` ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:
Ակցիայի մասնակիցների կարծիքով` Մոսկվայի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը համալսարանի անունը «Եդինոյա Ռոսիա» կուսակցության գովազդը անելու համար է օգտագործում: