Մատչելիության հղումներ

Լրանում է Սիրիային Արաբական լիգայի ներկայացրած վերջնաժամկետը


Այսօր լրանում է Արաբական պետությունների լիգայի` Սիրիային ներկայացրած վերջնաժամկետը, որով Լիգան այդ երկրի իշխանություններից պահանջում է դադարեցնել արյունալի բռնաճնշումները ընդդիմադիրների նկատմամբ եւ թույլ տալ միջազգային դիտորդներին այցելել Սիրիա:

Այս պահանջը չկատարելու դեպքում Լիգան սպառնում է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Սիրիայում դեռ գարնանից չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ուրբաթ օրը հերթական արյունալի բախման արդյունքում սպանվել է առնվազն 12 ցուցարար: Իսկ բախումների զոհերի ընդհանուր թիվը արդեն անցնում է 3500-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG