Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայս. «2008-ին Սահակաշվիլին թույլ տվեց որ ռուսներն իրեն սադրեն»


«2008-ին Միխայիլ Սահակաշվիլին թույլ տվեց, որպեսզի ռուսներն իրեն սադրեն եւ ներքաշեն ռազմական գործողությունների մեջ», - իր հուշերի գրքում պնդում է Միացյալ Նահագների նախկին պետքրատուղար Քոնդոլիզա Ռայսը:

Ամերիկյան Eurasianet.org ապա նաեւ Atlantics էլեկտրոնային պարբերականները վերջին երկու օրերին մեջբերել են Ռայսի գրքի այն հատվածները, որ նվիրված են 2008 թվականի իրադարձություններին:

Խոսելով պատերազմին նախորդած ժամանակաշրջանի մասին` Ռայսը գրում է. - «Սահակաշվիլին շատ հպարտ մարդ էր, երբեմն կարող էր շատ էմոցիոնալ լինել, եւ մենք որոշակի մտավախություններ ունեինք, թե Մոսկվան կարող է նրան սադրել ուժի կիրառման»:

«Իրականում մի անգամ նախկինում նա երկրից անջատված եւս մեկ հատվածում` Աջարիայում, բարեհաջող կերպով հակամարտություն հրահել էր: Այդ ժամանակ Սահակաշվիլին կարողացավ ներքին ու արտաքին ճնշման շնորհիվ հաջողության հասնել, եւ մենք մտածում էինք, թե այս նախադեպը կարող է Վրաստանի նախագահին դրդել այդ փորձի կրկնությանն արդեն Պուտինի սիրելի քաղաքի` Սոչիի մերձակայքում», - գրում է Ռայսը` ակնարկելով Սահակաշվիլիի` Աբխազիայում պատերազմ սկսելու մտադրությունների մասին:

Ինչ վերաբերում է Հարավային Օսիային, ապա այստեղ իրավիճակի լարմանը զուգահեռ, ըստ Ռայսի, Միացյալ Նահանգները պարբերաբար զգուշացումներ էին ուղղում պաշտոնական Թբիլիսիին:

«Մենք համոզում էինք Սահակաշվիլիին ուժի չկիրառման համաձայնագիր ստորագրել, սակայն նա խուսափում էր», - նշում է Ռայսը` հավելելով. - «Մի անգամ ես Վրաստանի նախագահին շատ խիստ կերպով ասացի` պարոն Նախագահ, արեք ինչ ցանկանում եք, սակայն թույլ մի տվեք, որ ռուսները սադրեն ձեզ: Հիշեք, որ նախագահ Բուշը ձեզ ժամանակին ասել էր, թե Մոսկվան ցանկանում է, որպեսզի դուք մի ինչ-որ հիմարություն թույլ տաք: Կարիք չկա գործը հասցնել ռուսական ռազմական ուժերի ներքաշմանը կոնֆլիկտին: Այդ դեպքում որեւէ մեկը ձեզ օգնության ձեռք չի մեկնի, եւ դուք կպարտվեք»:

Նախկին պետքարտուղարը բավական մանրամասնորեն նկարագրում է նաեւ օգոստոսյան պատերազմի սկիզբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG