Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի մարաթոնը կհեռարձակվի ամերիկյան հեռուստալիքով


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաք-հեռուստամարաթոնը Միացյալ Նահանգներում առաջին անգամ հեռարձակելու է նաեւ ամերիկյան պետական հեռուստաալիքը:

«Այս տարի մենք հեռարձակելու ենք հեռուստամարաթոնը` վերջին 4 ժամը նաեւ ամերիկյան պետական հեռուստաալիքով, որը դիտում են մեծամասամբ ամերիկացիներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: - «Այսինքն` փորձելու ենք առաջին անգամ պատմության մեջ դիմել հենց ամերիկյան ժողովրդին, ամերիկացիներին»:

Վարդանյանը նաեւ ասաց. - «Վերջին երկու տարիներին հեռուստամարաթոնին նախորդում էր ոչ միայն համաեվրոպական հեռախոսամարաթոնը, այլեւ մոսկովյան դրամահավաք-ճաշկերույթը: Այս տարի այդ դրամահավաք-ճաշկերույթը կայանալու է դեկտեմբերի 21-ին, եւ այդ պատճառով հեռուստամարաթոնի ընթացքում եւ ավարտին հայտարարվելիք գումարը չի արտացոլելու ամբողջ տարվա արդյունքը: Ամբողջ տարվա արդյունքը մենք կհայտարարենք մոսկովյան ճաշից հետո»:

Վարդանյանի փոխանցմամբ, դրամահավաքի նախօրեին ակտիվություն ցուցաբերելու կոչով հանդես են գալու ամերիկյան մի շարք սենատորներ եւ քաղաքապետեր:

Ղարաբաղյան բոլոր գերատեսչություններին ու գործարարներին ակտիվություն ցուցաբերելու կոչով արդեն դիմել է Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարը:

«Ինչպես վերջին տարիներին, այս տարի եւս Արցախը պետք է տարբերվի իր ակտիվությամբ», - ասել է Արա Հարությունյանը:

Վերջին երկու տարիներին, հիշեցնենք, Ղարաբաղը ակտիվորեն մասնակցում է հիմնադրամի դրամահավաքներին, նաեւ հիմնադրամի ղարաբաղյան ծրագրերի մեծ մասն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ:
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG