Մատչելիության հղումներ

Այսօր ուսանողների միջազգային օրն է


Ուսանողության օրը՝ «երաժշտական անիվների» վրա
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրը, երաժշտությունը «շրջում էր անիվների վրա»՝ ԲՈւՀ-ից ԲՈւՀ, փողոցից՝ փողոց:

«Երաժշտությունն անիվների վրա» շրջում էր այսօր Երեւանի բուհերով՝ շնորհավորելով ուսանողներին:

Երաժշտությունն ապահովում էր Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողների փողային նվագախումբը, որը բաց ավտոբուսով երթեւեկելով քաղաքում, կանգնում էր բուհերի առջեւ եւ շնորհավորում ուսանողներին՝ իրենց տոնի կապակցությամբ:

Նոյեմբերի 17-ը որպես ուսանողության օր է նշվում ի հիշատակ 1200 ուսանողների, ովքեր 1939 թվականին ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Չեխոսլովակիայում ձերբակալվեցին եւ ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ:

Երկու տարի անց Լոնդոնում կայացավ ուսանողների միջազգային հանդիպումը` ընդդեմ ֆաշիզմի, որի ժամանակ էլ որոշվեց այդ ուսանողների պատվին նոյեմբերի 17-ը նշել որպես ուսանողի օր:

ԵՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ուսանողության օրվա կապակցությամբ այսօր բուհը ղեկավարում են ուսանողները: Բոլոր հարցերը, որոնք պետք է քննարկեր ռեկտորատը, քննարկել եւ համապատասխան որոշումներ են կայացրել ուսանողները:

«Այսօր ռեկտորը, պրոռեկտորները, բոլոր դեկանները համալսարանում ուսանողներն են: Առավոտյան մասնակցել են ռեկտորատի նիստին, որոշումներ են ընդունել: Այդ որոշումները տրվելու են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, որպեսզի նա ստորագրի, որ այդ որոշումները օրինական լինեն, իսկ ուսանողները այսօրվա իրենց աշխատանքի համար աշխատավարձ կստանան՝ յուրաքանչյուրը 5000 դրամ՝ ռեկտորից մինչեւ դեկան», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG