Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Քեթրին Էշթոնին


Եվրամիության պաշտոնյան ժամանել է Երեւան
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը ողջունել է Քեթրին Էշթոնին եւ նշել, որ Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը:

Քեթրին Էշթոնը նշել է, որ ուրախությամբ է արձանագրում այն առաջընթացը, որ նկատելի է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության մաս, քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG