Մատչելիության հղումներ

Ուսանողները պատրաստվում են իրենց միջազգային տոնին


Այսօր երեւանյան երեք բուհերի ուսանողական խորհրդի նախագահները ներկայացրեցին իրենց նախատոնական ծրագրերը նոյեմբերի 17-ին նշվող ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

Ուսանողության այս տոնի առթիվ վաղը Երեւանի պետական համալսարանը ամբողջությամբ ղեկավարելու է ուսանողությունը:
«Ուսանողներն ընտրվել են ոչ ուսխորհրդականներ, «Ինչ կանեի ես, եթե լինեի ԵՊՀ-ի ռեկտոր» շարադրության հիման վրա»:

Առավոտյան 10.00-ին լինելու է ռեկտորատի նիստ. բոլոր լիազորությունները տրված են ուսանողական ռեկտորատին»,- ասում է Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը, նաեւ հավելում.- «Այնուհետեւ ժամը 12.00-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի կունենա «Տարվա ուսանող» մրցանակաբաշխությունը»:

Նոյեմբերի 21-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տոնելու է ոչ միայն ուսանողների միջազգային տոնը, այլեւ իրենց ուսանողական թերթի` «Էկոնոմ +»-ի 10-ամյակը, տեղի է ունենալու միջոցառումների շարք, լինելու են նաեւ անակնկալներ:

Սեւակ Խաչատրյանը նշում է. - «Տեղի կունենա նաեւ տնտեսագիտական միջազգային կոնֆերանս, ուսանողների միջազգային օրն էլ նշվելու է դրա շրջանակներում: Բոլոր ֆակուլտետներում կանցկացվի «Լավագույն ուսանող, ուսանողուհի» մրցանակաբաշխությունը»:

Երեւանի պետական բժշկական համալսարանի տոնական ծրագիրը երեք մասից է բաղկացած: Առաջին մասում ներկաները կդիտեն իրենց ուսանողների պատրաստած ֆիլմը, որով ուսանողները կփորձեն ցույց տալ, որ այսօր մեր հայացքը դեպի Արեւմտյան Հայաստան է ուղղված: Երկրորդ մասում Բարեկամության փառատոնն է, որտեղ ներառված կլինեն բոլոր արտասահմանցի ուսանողները, իսկ վերջին` երրորդ, տոնական մասում ուսանողները կներկայանան համերգով:

«Այս անգամ նորություն ենք ունենալու. բացի լավագույն ուսանող, լավագույն խումբ տիտղոսներից առկա են նաեւ լավագույն դասախոս ու ամբիոն տիտղոսները», - ասում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհդրի նախագահ Կարեն Հակոբյանը: Բժշկական համալսարանում միջոցառումները կանցկացվեն նոյեմբերի 23-25-ը:


Ուսանողները պատրաստվում են իրենց միջազգային տոնին
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG