Մատչելիության հղումներ

Դատարանը կողմ է «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման վրանների ապամոնտաժմանը


Նյու Յորքի դատարանը պաշտպանել է իշխանությունների որոշումը եւ վճիռ է կայացրել «Գրավիր Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցների վրանային ճամբարը ապամոնտաժելու մասին։

Դատարանի վճիռը ենթադրում է վրաններ խփելու արգելք, միեւնույն ժամանակ` ակցիայի մասնակիցներին թույլատրվում է բողոքի միջոցառումներ անցկացնել Մանհեթենի Զուքոթի այգում։

Ակցիան ցրելու ժամանակ երեկ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել։

Շարժման մասնակիցները պայքարում են ֆինանսական կորպորացիաների ագահության եւ շահույթի անարդար բաշխման դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG