Մատչելիության հղումներ

Ռոքը հանուն կյանքի


Dogma-ն, Dorians-ը, EmpyRay-ը, The Beautified project-ը, «Մհեր եւ ընկերներ» խմբերը հավաքվել էին «Rock for Life»`«Ռոքը հանուն կյանքի» երկրորդ բարեգործական համերգին:

Այդ համերգից ստացված հասույթը փոխանցվելու էր Սյու Սեպետչյանի մայրիկին՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:

«Մամասյու» անունը սկզբում կրում էր միայն մի խումբ Facebook-ում, հիմա այն վերաճել է հիմնադրամի, որի նպատակը Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց օգնելն է:

Հիմնադրամի համահիմնադիր Հասմիկ Վարդապետյանը «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասաց. - «Մամասյու» խումբը ստեղծելու գաղափարն առաջացավ, երբ իմացանք, որ մեր շատ մոտ ընկերուհի Սյու Սեպետչյանի մոր մոտ հայտնաբերեցին կրծքի քաղցկեղ: Սկզբում խումբ էր Facebook-ում 500-600 հոգանոց, հետո բազմաթիվ մարդիկ մեզ աջակցություն ցուցաբերեցին եւ քանի որ մեծ տարածում ձեռք բերեցինք, դարձանք «Մամասյու» հիմնադրամ: Այժմ պատրաստվում ենք օգնել այն մարդկանց, ովքեր մեր կարիքը կունենան»:

Հիմնական գործունեությունը ծավալվել է ինտերնետում՝ տեղեկատվության տարածումը, համերգի տոմսերի վաճառքը եւ այլն: Հասմիկը խոստովանեց, որ եթե չլինեին ինտերնետի ընձեռած անսահմանափակ հնարավորությունները, դժվար կլիներ հասնել նրան, ինչին հասան:

«Առանց ինտերնետի երեւի թե անհնար կլիներ այսքան մարդ մեր շուրջը հավաքել», - ասաց Հասմիկը:

Համերգից ստացված հասույթով Սյուի մայրիկի համար գնելու են թանկարժեք մի դեղամիջոցի արդեն չորրորդ սրվակը (ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 18 սրվակ, որոնցից երեքը արդեն ձեռք են բերվել), որը տվյալ դեղամիջոցը ներկրող ընկերության հունիս ամսվա տվյալներով Հայաստանում արժե 1.100.000 դրամ, մոտ 2800 ԱՄՆ դոլար, բայց կախված գնային տատանումներից, դեղամիջոցի գինը կարող է բարձրանալ:

«Բազմաթիվ նամակներով դիմել ենք թե' հայկական պետական կառույցներին, թե' արտասահմանյան կառույցներին: Մի քանիսից դրական պատասխան ենք ստացել, մյուսներից` դեռ ոչ: Քանի որ թանկ դեղորայք է, շատ քչերը հնարավորություն ունեն այն ձեռք բերելու», - «Մաքսլիբերթի»- ի հետ զրույցում նշեց Հասմիկը:

Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այդ դեղամիջոցը ներառված չէ պետական գնումների ցանկում բարձր գնի պատճառով: Հայաստանում այն վաճառվում է երեք դեղատներում, որոնք էլ որոշում են, թե որքան կավելացնեն բազային գնին ու այդ գնով կվաճառեն:

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG