Մատչելիության հղումներ

Սենյակի պատերի զարդարանքը հոգեկան ներաշխարհի արտացոլանք


Այն, թե ինչ գույներով ենք շրջապատում մեզ, անմիջականորեն կապված է տվյալ մարդու հուզական աշխարհի, գեղագիտական ընկալումների, գեղեցիկի ու տգեղի հետ:

Անհատական հոգեվիճակը ստեղծում է ինչ-որ մի տրամադրություն, ըստ որի տվյալ մարդը շրջապատում է իրեն գունային գամմաներով, նկարներով, լուսանկարներով, սիրելի իրերով:

22-ամյա նկարիչ Հրանտը օրվա մեծ մասը անցկացնում է արվեստանոցում: Այնտեղ առկա է թափթփվածություն, սակայն, ինչպես Հրանտն է ասում, այդ թափթփված վիճակը սովորական չէ, օգնում, տրամադրում է իրեն: «Կտավներս են, ներկերն են, վրձինները, որոնք տրամադրում են», - ասում է նա:

Հրանտի տան ննջասենյակի պատերին նույնպես նկարներ կան, սակայն, ինչպես նշում է երիտասարդ նկարիչը, դրանք հիմնականում լուսանկարներ են. - «Սեւ ու սպիտակ լուսանկարներ են: Շատ անգամ իմ նկարները ճնշում են ինձ, որովհետեւ առավոտից մինչեւ երեկո դրանց մեջ եմ, երեկոյանն ուզում եմ հանգստանալ էդ ամեն ինչից»:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը բացատրում է, որ ամեն գույն ունի իր հոգեբանական կապը տվյալ անձնավորության հետ: Կանաչ գույնը, օրինակ, հանգստացնում է մարդու տեսողական եւ ներքին աշխարհը, կապույտն ավելի խաղաղ է, իսկ վառ գույներ նախընտրող մարդը ուշադրության կարիք ունի:

Եթե տան պատերը չեն կրում զարդեր, նախշեր, նկարներ ու այլ իրեր, դա էլ գեղեցիկն ու մաքուրը արտահայտելու միջոց է:

«Մի մոտեցում է դա: Գուցե դա էլ գեղեցկության յուրահատուկ դրսեւորում է, երբ ամեն ինչ պարզ է, մաքուր, ոչինչ չկա», - ասում է հոգեբանը:

«Ջրային տեսարանները հանգստացնող են, բնության տեսարաններին նայելիս մարդիկ ունենում են հանգստի, ներքին խաղաղությունը վերագտնելու զգացողություն», - հավելում է Կարինեն:

Պատանեկան տարիքում աղջիկներն ու տղաները իդեալների որոնման ճանապարհին են գտնվում, հենց դա է նպաստում իրենց պատերի վրա աստղերի, մարզիկների, առավել սիրած դերասանների նկարների ու պաստառների առկայությանը. - «Տվյալ երիտասարդը կատարելատիպեր է փնտրում, ում հետ ներքուստ հակում ունի հոգեբանական միաձուլում ապրելու»:


Սենյակի պատերի զարդարանքը հոգեկան ներաշխարհի արտացոլանք
please wait

No media source currently available

0:00 0:06:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG