Մատչելիության հղումներ

Ամերիկացի պրոֆեսորը ցանկանում է Հայաստանում զարգացնել մարքեթինգը


ԱՄՆ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերը ծրագրել է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնել։

Այսօր ընդունելով գիտնականին` նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը, որի իրականացման դեպքում այն կարեւոր դեր կարող է ունենալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ արդի աշխարհում մարքեթինգը, որպես հեռանկարային ուղղություն եւ գիտություն, չափազանց կարեւոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար։

Պրոֆեսոր Քոթլերը, մարքեթինգը համարելով ե՛ւ գիտություն, ե՛ւ արվեստ, նշել է, որ պատրաստ է դրանց վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն օրը ամերիկացի պրոֆեսորին ընդունել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ֆիլիպ Քոթլերը Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում սեմինարներ է անցկացնում գործարարների եւ ուսանողների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG