Մատչելիության հղումներ

«Չարենցի պոեզիան ավելին է, քան պարզապես լավ պոեզիան»


Ռուս դերասան ու ռեժիսոր Վենիամին Սմեխովը:
Ռուս դերասան ու ռեժիսոր Վենիամին Սմեխովը:

«Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում Հայաստանում է Մոսկվայի լեգենդար Տագանկայի թատրոնի եւ կինոյի հանրահայտ դերասան, ռեժիսոր Վենիամին Սմեխովը:

Սմեխովը արդեն վարպետության դասեր է անցկացրել Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Վաղը` նոյեմբերի 15-ին, Ստանիսլավկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կազմակերպված պոեզիայի երեկոյի ընթացքում դերասանը կկարդա Պուշկինի, Բրոդսկու, Վիսոցկու բանաստեղծությունները:

«Գլխավոր հիվանդությունս սերն է պոեզիայի նկատմամբ` կյանքիս սկզբից մինչեւ այսօր: Եվ երեկվա օրս պայծառացավ Եղիշե Չարենցի հետ հանդիպմամբ», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց դերասանը` նշելով, որ տարիներ առաջ է դարձել Չարենցի պոեզիայի երկրպագուն` հայ մեծագույն տենորներից Պավել Լիսիցյանի ընտանիքի հետ ունեցած մտերմության շնորհիվ. - «Չարենցի պոեզիան ինձ համար ավելին է, քան պարզապես լավ պոեզիան»:

«Այսօր հետաքրքիր բառը մեր կյանքի գլխավոր բառերից մեկն է», - ասաց նա` շարունակելով. - «Այն բաղկացած է հիմնականում թափթփուկից, աղբից եւ ընդամենը մի քանի ոսկյա թելերից: Լավը միշտ քիչ է մեր կյանքում»:

Արվեստի մարդու համար այսօր ամենադժվարը, Սմեխովի խոսքով, լայն զանգվածներին դուր գալու, նրանց պահանջները բավարարելու գայթակղությունը հաղթահարելն է, նաեւ` անցյալից իսկական արվեստը դուրս բերելը:
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG