Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Սիրիային


Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Սիրիային, քանի դեռ չի ընդունվել դա արգելող միջազգային որեւէ որոշում: Դուբայում ընթացող ավիաշոուի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը։

«Քանի դեռ Սիրիային զենք մատակարարելու արգելք չկա, Ռուսաստանը պետք է հարգի իր պայմանագրային պարտավորությունները այդ երկրի նկատմամբ», - ասել է Ձիրկալնը։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի նախագահի հրաժարականը պահանջող հակակառավարական ցույցերը բռնի ուժով ճնշելու արդյունքում վերջին 7 ամիսներին շուրջ 3500 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG