Մատչելիության հղումներ

Շաբաթվա ընթացքում շփման գծում` հրադադարի 160 խախտում, 850 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 160 անգամ:

«Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները СВД, «Սեւ նետ», ПК եւ ДШК տիպի գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց», - հաղորդում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժինը` հավելելով. - «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը»։

Ադրբեջանական կողմը եւս ամեն օր հաղորդում է հրադադարի խախտումների մասին` դրանց համար մեղադրելով հայկական զինված ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG