Մատչելիության հղումներ

Շախմատի Եվրոպայի առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանը գլխավորեց աղյուսակը


Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի ընտրանուն ու 13 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Մեր հավաքականի կազմում հաղթանակներ տարան աշխարհի երրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը:

Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը կկայանա այսօր: Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Հայաստանի հավաքականը կհանդիպի մրցաշարային աղյուսակում նույնպես 13 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող Գերմանիայի թիմի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG