Մատչելիության հղումներ

Հունաստանում համաձայնեցրել են նոր վարչապետի ընտրության հարցը


Հունաստանում այսօր վերջապես համաձայնեցրել են նոր վարչապետի ընտրության հարցը։

Անցումային կառավարության ղեկավար է նշանակվել Եվրոպայի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմոսը, ով կփոխարինի սոցիալիստ-վարչապետ Գեորգեուս Պապանդրեուին։

Նրա նոր կառավարությունը պետք է իրագործի 130 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը, որը հույներից պահանջում է էապես կրճատել պետական ծախսերը։

Առանց եվրոպացիների առաջարկած 130 միլիարդ եվրոյի օգնության Հունաստանը կարող է առաջիկա շաբաթներում սնանկանալ, ինչը ֆինանսական աննախադեպ ճգնաժամ կառաջացնի ամբողջ Եվրոպայում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG