Մատչելիության հղումներ

Ազգային փոքրամասնությունների ներկայացացիչները «լուրջ ակնկալիքներ չունեն» բարեփոխումներից


Turkey -- Turkey's Prime Minister Tayyip Erdogan addresses the media in Ankara, 19Oct2011
Turkey -- Turkey's Prime Minister Tayyip Erdogan addresses the media in Ankara, 19Oct2011

«Չնայած իշխանության հավաստիացումներին՝ ազգային փոքրամասնությունները Թուրքիայի Սահմանադրության բարեփոխումներից լուրջ ակնկալիքներ չունեն», - գրում է թուրքական «Հյուրիեթ»-ը։

«Հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը՝ չեմ հավատում, որ նոր Սահմանադրությունը հիմնված կլինի համահավասարության վրա, եւ կներառի հասարակության բոլոր շերտերը», - թերթին ասել է ծագումով հայ քաղաքական գործիչ Արեւ Ջեբեջին, ով վերջին ընտրություններում պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից։ Թերթի հետ զրույցում նա նշել է, թե իրենք շարունակելու են պայքարը Լոզանի պայմանագրով փոքրամասնություններին տրված իրավունքները վերագտնելու՝ սոցիալական, կրոնական ու բարեգործական հաստատություններ հիմնելու, ղեկավարելու, ազգային լեզուն օգտագործելու եւ կրոնական արարողություններ անցկացնելու համար։

Մշակվող բարեփոխումների շուրջ մտահոգություն է հայտնել նաեւ ծագումով հրեա Թուրքիայի քաղաքացի Մարի Լոքեր-Գորմենազանոն. - «Ուզում եմ Թուրքիայում տեսնել մի հասարակություն, որը կազմված է Թուրքիայի քաղաքացիներից՝ առանց նրանց միջեւ ազգային, կրոնական ու լեզվական խտրականության»:

«Այս երկրում մենք չենք կարող օգտվել մեր իրավունքներից, չենք կարող մեր լեզուն սովորեցնել մեր երեխաներին», - իր հերթին դժգոհել է Թուրքիայի Միջագետքի մշակույթի եւ հանդուրժողականության ընկերակցության նախագահ Թուրգութ Ալաքան եւ ընդգծել. - «Գործող Սահմանադրությունն ասում է, թե Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքները հավասար են, սակայն կյանքում բոլորովին այլ պատկեր է»։

Առայժմ «Հհյուրիեթ»-ի հետ զրույցում բարեփումների վերաբերյալ դրական են արտահայտվել միայն Անատոլիայի հունական եւ բուլղարական համայնքների ներկայացուցիչները:

«Մենք ակնկալում ենք ազատություն եւ ժողովրդավարություն», - ասել է բուլղարայկան համայնքի խորհդրի ղեկավար Լյուբեն Չալմովը եւ ընդգծել. - «Սահամանադրությունը բարեփոխելու գաղափարը դրական է, աշխատանքը՝ հուսադրող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG