Մատչելիության հղումներ

23 օրինախախտ տնտեսվարողներ պատասխանատվության ենթարկվեցին


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում հրապարակվել են պարենային եւ ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները:

Վարույթները հարուցվել են այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակման, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաեւ մրցակցային այլ խնդիրների եւ օրենքի տարբեր խախտումների առնչությամբ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` իրավախախտները հիմնականում այն ընկերություններն են, որոնց օրինախախտ գործունեությունը հայտնաբերվել է հանձնաժողովի մարզային ստուգայցերի ժամանակ:

23 տնտեսվարողներից իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող 7-ը ենթարկվել են ընդհանուր առմամբ 5 միլիոն 800 հազար դրամ ֆինանսական տույժի (շուրջ 15 հազար դոլար)։ Վարույթում գտնվող մյուս 16` հիմնականում փոքր բիզնեսը ներկայացնող ընկերություններին հանձնաժողովը խիստ նախազգուշացում է տվել:

Տնտեսվարողները հիմնականում ընդունել են իրենց կողմից կատարված խախտումները եւ վերացրել դրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG