Մատչելիության հղումներ

Զորամասի շտաբի պետը ձերբակալվել է կաշառառության կասկածանքով


Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի շտաբի պետը երեկ ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` N զորամասի շտաբի պետին 3 հազար դոլար կաշառք տալու մասին օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում նոյեմբերի 8-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով` «Կաշառք ստանալը, որը կատարվել է խոշոր չափերով», ընթանում է նախաքննություն:

Պաշտպանության նախարարությունից այլ մանրամասներ, այդ թվում` ձերբակալված սպայի անուն-ազգանունը, չեն հայտնում։

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատիժը չորսից տասը տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG