Մատչելիության հղումներ

Նոր ուժեղ հետցնցում Թուրքիայում


Անցած գիշեր, Երեւանի ժամանակով ժամը 02.05, Թուրքիայի տարածքում գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վան քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արեւմուտք:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության վկայությամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալլ:

Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է շուրջ 600 մարդ, արդեն հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG