Մատչելիության հղումներ

Հայաստանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ


Անցած շաբաթավերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել են Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների եւ այլ օժանդակ մարմինների ընտրությունները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էին 4 երկրներ` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը եւ Լատվիան: Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG