Մատչելիության հղումներ

Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Վարդան Եղիազարյանը


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Մինչեւ նոր նշանակումը Եզիազարյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը:

Ոստիկանության շտաբի պետի պաշտոնը թափուր էր այս տարվա գարնանից, պետի պարտականությունները կատարում էր ոստիկանապետի խորհրդական, Ոստիկանության շտաբի նախկին պետ Էդուարդ Ղազարյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG