«Պահպանվել են գումարները ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության` մոտ 24 միլիարդ, մոտ 29 միլիարդ ստացիոնար բուժօգնությունն է լինելու, եւ փորձելու ենք այդ սահմաններում ոչ թե որակը պահպանել, այլեւ որակը ավելի բարձրացնել եւ ավելի մատչելի դարձնել: Հիմնական նպատակն է, որ սոցիալապես անապահով խավերին մենք կարողանանք որակյալ եւ մատչելի բուժօգնություն ցուցաբերել», - Ազգային ժողովի Առողջապահության, մայրության ու մանկության եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Հարցին, թե արդյոք նախատեսված գումարները բավարար են պետական պատվերի շրջանակներում բուժհաստատություններում բուժում ստացող անձանց սպասարկումը իրապես անվճար կազմակերպելու համար, նախարարը պատասխանեց. - «Բնականաբար, տասնյակ տարիների ընթացքում ձեւավորված ոչ ցանկալի երեւույթներ կան, ավանդույթներ կան ստեղծված` ֆինանսական տեսակետից, բժշկական տեսակետից... մենք հիմա քայլ առ քայլ ոլորտը հանում ենք այդ իրավիճակից: Այսինքն` ստվերային երեւույթները մենք նվազեցնում ենք, պաշտոնական գանձումները ավելացնում ենք, որպեսզի կարողանանք ոլորտը` բժիշկներին, բուժաշխատողներին տվյալ երեւույթներից հեռու պահենք: Դա մեր քաղաքականությունն է»:
Նախարարը հայտարարեց, թե ստվերը առողջապահության ոլորտում գնալով կրճատվում է, բայց «խնդիրներ կան». - «Միշտ էլ եղել են: Եղել է եւ 50 տարի առաջ, կլինի 50 տարի հետո, բայց մենք պետք է նվազեցնենք»:
Առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարները, ըստ բյուջեի նախագծի, 2012-ին կազմելու են գրեթե 66 միլիարդ դրամ` մոտ 3 միլիարդ դրամով ավելի, քան այս տարի:
Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Թորոսյանի խոսքով, Հայաստանի առողջապահության համակարգն այսօր ունի երկու լուրջ խնդիր` աշխատավարձերի ցածր մակարդակը եւ հին բուժսարքավորումները, որոնք, ի վերջո, ազդում են ցուցաբերվող բուժօգնության որակի վրա:
Գագիկ Թորոսյանի գլխավորած կենտրոնը բրիտանական Oxfam կազմակերպության հետ համատեղ այս ամռանը ուսումնասիրել է Հայաստանի առողջապահության համակարգը եւ հանդես է եկել հատուկ զեկույցով` առանձնացնելով համակարգի խնդիրները եւ առաջարկելով լուծումներ:
«Չի կարելի ասել, թե ոլորտում բարեփոխումները որեւէ արդյունք չեն տվել, սակայն խնդիրները շարունակում են մնալ», - ասաց Թորոսյանը` նշելով, թե շատերը խուսափում են փաստաթղթային քաշքշուկից ու գերադասում են վճարել գումարը, հատկապես պոլիկլինիկաների այցելուներից շատերը չգիտեն, որ դեղորայքը պետք է անվճար տրամադրվի, ուստի գնում են:
«Պետությունը չի կարողանա այսօրվա շուկայական գների պայմաններում ամբողջությամբ հոգալ առողջապահության ծախսերը», - շարունակեց Թորոսյանը` ավելացնելով, թե պետբյուջեի այդ գումարով կարելի է բնակչության համար առողջապահական ապահովագրություն գնել:
Կարծես թե, այդ ոււղությամբ են մտածում նաեւ կառավարությունում: Այսօր ճեպազրույցի ընթացքում Հարություն Քուշկյանը հայտարարեց, թե առավելագույնը երկու տարվա ընթացքում Հայաստանում կանցնեն առողջապահական պարտադիր ապահովագրության: