Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը վաղը կժամանի Երեւան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Երեւան կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Երեւանում Ալի Աքբար Սալեհին հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG