Մատչելիության հղումներ

Ամերիկացի գեներալը աշխատանքից ազատվել է Աֆղանստանի նախագահին քննադատելու համար


Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի բարձրագույն հրամանատարներից մեկը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային եւ նրա կառավարությանը քննադատելու համար։

Միացյալ Նահանգների գեներալ Ջոն Ալենի՝ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հրամանատարի տարածած հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի ազգային ոստիկանության եւ զինված ուժերի վերապատրաստման առաքելության հրամանատարի տեղակալ գեներալ Փիթեր Ֆյուլերը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Օրերս ամերիկյան Politico կայքին տված հարցազրույցում Ֆյուլերը Աֆղանստանի ղեկավարներին բնութագրել էր որպես անկայուն, անշնորհակալ եւ կյանքից կտրված։ Նա ասել էր, որ աֆղանստանցի բարձրաստիճան պաշտոնյաները լիարժեքորեն չեն պատկերացնում եւ ընդունում այն զոհողությունները, որոնց ԱՄՆ-ը ստիպված է գնալ՝ Աֆղանստանում կայունություն հաստատելու համար։

Ֆյուլերին աշխատանքից ազատելու առնչությամբ ԱՄՆ-ի տարածած հաղորդագրությունում ասված է, որ գեներալի մեկնաբանությունները չեն արտացոլում ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի իշխանությունների միջեւ առկա «ամուր հարաբերությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG