Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան


Նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Վաշաձեն հանդիպում կունենա նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG