Մատչելիության հղումներ

Կիեւում ցուցարարները ընդհարվել են խորհրդարանի անվտանգության աշխատակիցների հետ


Այսօր Կիեւում բախում է տեղի ունեցել սոցիալական նպաստների նախատեսվող կրճատումների պատճառով զայրացած մոտ 2000 ուկրաինացի ցուցարարների եւ Ուկրաինայի խորհրդարանի անվտանգության աշխատակիցների միջեւ:

Անվտանգության աշխատակիցները կարողացել են բողոքող մարդկանց հեռացնել խորհրդարանի շենքից, որից հետո ցուցարարների մի մասը փորձել է շարժվել դեպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայր: Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրանց:

«Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ Դոնեցկ քաղաքում եւս տեղի է ունեցել աղմկոտ, սակայն խաղաղ ցույց: Ուկրաինայի խորհրդարանը քննարկում է միլիոնավոր մարդկանց հատկացվող պետական նպաստների կրճատման միջոցների ծրագիրը: Կառավարությունը հավաստիացնում է, որ այս քայլը անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG