Մատչելիության հղումներ

Ցուցարարները արգելափակել են Օկլենդի փողոցները, փակել են նավահանգիստը


Տնտեսական անարդարության դեմ բողոքող հազարավոր ցուցարարները խափանել են Կալիֆորնիայի Օկլենդ քաղաքի նավահանգստի բնականոն գործունեությունը։

Օկլենդի խաղաղօվկիանոսյան նավահանգիստը ԱՄՆ-ի խոշորագույն նավահանգիստներից է, որտեղով տարեկան 39 միլիարդ դոլարի բեռնափոխադրում է իրականացվում։

"Occupy Oakland" («գրավենք Օկլենդը) կոչի ներքո հավաքված ցուցարարները նաեւ արգելափակել են քաղաքի խոշոր խաչմերուկներից մեկը։

Գործարար ամերիկայի եւ Ուոլ Սթրիթի դեմ կոչերով ԱՄՆ-ում եւ աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում մեկնարկած "Occupy" շարժումը, որի մասնակիցները հիմնականում դժգոհում են ֆինանսաբանկային համակարգի եւ տնտեսական անարդարության դեմ, անցած շաբաթ իրենց ուշադրությունը սեւեռեցին Օկլենդի վրա այն բանից հետո, երբ այստեղ տեղադրված վրանային ճամբարը ցրելիս ոստիկանները վնասվածքներ հասցրեցին իրաքյան պատերազմի վետերան, նախկին ծովային հետեւակային Սքոթ Օլսենին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG