Մատչելիության հղումներ

«Անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը»


Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Ազգային ժողովի պետաիրակավան հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համարում է, որ անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը` հաշվի առնելով, որ բավականին «թեժ քաղաքական պայքար է» սպասվում:

«Թեեւ նախընտրական վիճակ չկա, այնուամենայնիվ, քաղաքականության մեջ անհրաժեշտ է արդեն սկսել մոբիլիզացնել ուժերը` հաշվի առնելով նաեւ այն, որ բավականին թեժ քաղաքական պայքար է մեզ սպասում»., - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին չորեքշաբի օրը Ազգային ժողովում ասաց Հարությունյանը:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե Հովիկ Արբահամյանը հրաժարական է տվել ոչ թե ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու համար, այլ` ներիշխանական հակասությունների արդյունքում: Դավիթ Հարությունյանի համոզմամբ, նման հակասությունների դեպքում նախընտրական շտաբ չեն ղեկավարում:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը իր հրաժարականը կներկայացնի նոյեմբերի 14-ին, իսկ արդեն նոյեմբերի 21-ին կքննարկվի Ազգային ժողովի նախագահի նոր թեկնածուի հարցը:

Դավիթ Հարությունյանի խոսքով, այս պահին որեւէ թեկնածուի հարց չի քննարկվում` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ տեղը դեռեւս թափուր չէ:

Ինչ վերաբերում է իր թեկնածությանը, ապա Դավիթ Հարությունյանն ասաց. - «Դա ամենեւին չի մտնում իմ նախասիրությունների մեջ: Այդ պաշտոնով ես իսկապես հետաքրքրված չեմ»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, Հովիկ Աբրահամյանին նշանակելով ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ, նախագահ Սերժ Սարգսյանը «ուղղակի զրոյացրեց» Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շանսերը:

«Պետք է նկատել, որ հիմանականում հրաժարական են տալիս այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այս կամ այն կերպ կասկածվում են կամ մեղադրվում են` միգուցե հանիրավի կամ հիմնավոր, երկրորդ նախագահի թիմի նկատմամբ առնվազն լոյալ լինելու, եթե չասեմ հարելու մեջ: Միանշանակ սա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի շանսերը ուղղակի զրոյացնող քայլ է: Քանի որ Քոչարյանը չի կարող ժողովրդական ալիքի վրա վերադառնալ, նրան մնում է ընդամենը պալատական հեղաշրջում… Հիմա կարելի է ասել, որ նրան զրկել են բոլոր նման հնարավորություններից: Այս պահին գոնե իշխանության թիմը գտնվում է հավատարմությունների ստուգման փուլում»:
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG