Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածուների աջակիցները հանրահավաքներ են անցկացնում


Ղրղըզստանում կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում պարտություն կրած երկու թեկնածուների՝ Կամչիբեկ Թաշիեւի եւ Ադախան Մադումարովի աջակիցները բողոքի ցույցեր են կազմակերպել երկրի հարավային երկու քաղաքներում։

Առավել խոշոր հանրահավաքը տեղի է ունենում Ջալալ-Աբադում, որտեղ հաղորդագրությունների համաձայն ավելի քան 1000 մարդ է հավաքվել քաղաքի կենտրոնական հրապարակում։

Ղրղըզական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրորդ հանրահավաքին, որը անցկացվում է Օշում, շուրջ 200 մարդ է հավաքվել, սակայն ընդդիմադիրները շարունակում են հավաքվել։

Թաշիեւի եւ Մադումարովի աջակիցները պնդում են, որ հոկտեմբերի 30-ին անցկացված ընտրություններն անցել են խախտումներով, իսկ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

Ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուն՝ Ալմազբեկ Աթամբաեւը, ստացել է քվեների ավելի քան 60 տոկոսը, մինչդեռ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուները՝ Թաշիեւը եւ Մադումարովը, յուրաքանչյուրը հավաքել է 14-ական տոկոսից մի փոքր ավելի ձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG