Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն


Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ Բակը այսօր կհանդիպի իր ռուսաստանցի գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ` երկկողմ հարաբերությունների քննարկման նպատակով:

Ռուսաստանյան մամուլը գրում է, որ Հարավային Կորեայի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցի ընթացքում հիմնականում կքննարկեն առեւտրային եւ էներգետիկ ոլորտի խնդիրներ, մասնավորապես, Հեռավոր Արեւելքից դեպի Հարավային Կորեա բնական գազի խողովակաշարի հնարավոր կառուցման հարցը:

Բանակցությունները տեղի կունենան Սանկտ Պետերբուրգում, որտեղ այսօր ավելի ուշ երկու նախագահները կնախագահեն ռուս-հարավկորեական հարաբերությունների հանրային ֆորումի բացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG