Մատչելիության հղումներ

Լիբիան հաստատում է քիմիական զենք ունենալու մասին լուրը


Լիբիայի վարչապետի պաշտոնակատար Մահմուդ Ջիբրիլը հաստատել է, որ իր երկրում քիմիական զենք կա եւ ասել է, որ այս շաբաթվա ընթացքում Տրիպոլի են ժամանելու միջազգային փորձագետներ՝ խնդրով զբաղվելու համար։

Ջիբրիլն ասել է, թե Լիբիան շահագրգռված չէ նման զենք ունենալու մեջ։

Անցած շաբաթ Լիբիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յան Մարտինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել էր, որ Լիբիան կարող է քիմիական զենք ունենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG