Մատչելիության հղումներ

«Դոկտոր մահի» ինքնասպանության սարքը հանվել է աճուրդից


«Դոկտոր մահ» անունով հայտնի բժիշկ Ջեք Գեւորգյանին պատկանող ինքսպանության սարքը հանվել է Նյու Յորքում նրան պատկանող իրերի աճուրդից, քանի որ գնորդները բավարար չափով բարձր գին չեն առաջարկել դրա համար:

Գեւորգյանի հեղինակած 17 կտավները, որոնցից մեկը նկարվել է հեղինակի արյամբ, եւս չեն վաճառվել:

Ինքնասպանության սարքը եւ նկարները դատական վեճի պատճառ են դարձել նրա իրավահաջորդի եւ Բոստոնի թանգարանի միջեւ: Մասաչուսեթսում գործող Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի տնօրինությունը պնդում է, որ «Դոկտոր մահը» դրանք նվիրաբերել է թանգարանին, եւ իրենք քայլեր չեն ձեռնարկվի, մինչեւ վեճը չհանգուցալուծվի:

Ջեք Գեւորգյանը մահացել էր այս տարի` 84 տարեկան հասակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG