Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը օրերս հանդիպել է Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ


Վերջին օրերին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է հանդիպում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը, սակայն, նշեց, որ հանդիպման ժամանակ քաղաքական հարցեր չեն քննարկվել, այլ քննարկվել են մի քանի տասնյակ օրինագծեր, օրինակ` «Ընդերքի մասին» օրինագիծը։

Գալուստ Սահակյանը չմանրամասնեց, թե կոնկրետ որ օրն է կայացել հանդիպումը։

Ինչպես լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, հանդիպումը կայացել է երկու օր առաջ, եւ քննարկվել են բացառապես 2012 թվականի պետբյուջեին եւ հարկային փաթեթին վերաբերող հարցեր։ Ըստ Զոհրաբյանի` նախագահի մոտ տեղի ունեցած քննարկմանը ներկա են եղել նաեւ «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG