Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Հայկական երաժշտական համաժողով» փառատոնը


Կամերային երաժշտության տունը
Կամերային երաժշտության տունը
Հինգշաբթի մեկնարկել է «Հայկական երաժշտական համաժողով» մեկշաբաթյա փառատոնը, որի ընթացքում հնարավոր կլինի ունկնդրել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները` գրված անկախության քսան տարիների ընթացքում:

Փառատոնը մեկնարկեց Կամերային երաժշտության տանը սկսված խմբերգային երաժշտության համերգով: Փառատոնը կազմակերպել է «Հայկական երաժշտական համաժողով» կազմակերպությունը` հիմնադիր Լեւոն Չաուշյանի գլխավորությամբ: 1994 թվականին ստեղծված կազմակերպությունը միավորում է մի շարք հայտնի կոմպոզիտորների:

«Սա առաջին դեպքն է վերջին 20 տարվա մեջ` այսպիսի մեծ մասշտաբով ներկայացնելու հայ երաժշտությունը, քանի որ ընդգրկված են համարյա բոլոր ժանրերը` սկսած կամերային անսամբլներից մինչեւ սիմֆոնիկ երաժշտություն, օպերայի համերգային կատարում, կամերային նվագախումբ եւ այլն: Աշխատել ենք ընդգրկել հանրապետության լավագույն կատարողական ուժերը», - ասաց Լեւոն Չաուշյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG